Պատմության էջերից
1884 թ. ապրիլի 22-ին ծնվել է ավստրիացի հոգեբան Օտտո Ռանկը
Ռանկը փորձել է ստեղծել այլընտրանքային գիտական մոտեցում՝ հիմք ընդունելով մարդուն՝ մտքի գիտակից մեկնաբանին և գործողության նախաձեռնության ըմբռնողին:
Օտտո Ռանկը ծնվել է 1884 թ. ապրիլի 22-ին Վիեննայում: Հրապուրվել է Շոպենհաուերի, Նիցշեի և Ֆրեյդի վաղ աշխատանքներով:
1905 թ. Ռանկը Ֆրեյդի ուշադրությանը ներկայացրեց իր աշխատանքը մշակույթի էվոլյուցիայում նկարչի դերի մասին, որը նա բարձր էր գնահատում: Նրա գիրքը՝ «Նկարիչ» (1907), արդյունքում ընդլայնվեց և վերամշակվեց՝ ստանալով «Արվեստն ու նկարիչը» անվանումը (1932): «Արվեստն ու նկարիչը» աշխատանքում Ռանկը հանրագումարի բերեց մարդու զարգացման համար ստեղծագործության դերի իր հետազոտությունները, որոնցով զբաղվել էր ամբողջ կյանքի ընթացքում:
1913 թ. Ռանկը դոկտորական դիսերտացիա պաշտպանեց Վիեննայի համալսարանում: 1912-1924 թթ. նա եղել է «Իմագո» և «Միջազգային հոգեվերլուծական ամսագիր» նախադեպը չունեցող պարբերականների խմբագիրը:
Բժշկական կրթություն չունենալով՝ Ռանկը սկսեց հոգեվերլուծաբան աշխատել: Նա ընդունում էր հիվանդների՝ որպես կաբինետ ծառայեցնելով իր տան մի սենյակը: Տարիներ շարունակ նա զբաղվել է հետազոտական գործունեությամբ, իրականացրել է հոգեվերլուծական ընկերության վարչական և ֆինանսական գործերը, Ֆրեյդին օգնություն է ցույց տվել կազմակերպչական հարցերում, եղել է Վիեննայի հոգեվերլուծական ընկերության փոխնախագահը:
Հոգեվերլուծության ոլորտում Ռանկի առաջին լուրջ աշխատանքը՝ «Ծննդյան տրավմա», հրապարակվել է 1924 թ.: Չնայած աշխատանքը նվիրված էր Ֆրեյդին, այն մեղադրանքներ առաջացրեց՝ ֆրեյդյան սկզբունքներից նահանջի համար: Այդ աշխատանքում հեղինակը մատնանշում է, որ պտղի հեռացումը մայրական արգանդից «հիմնական տրավման» է համարվում, և սահմանում է նևրոզների զարգացումը, և որ յուրաքանչյուր մարդու բնորոշ է մայրական գիրկ վերադառնալու ենթագիտակցական ձգտումը: Ֆրեյդը չէր կիսում այդ կոնցեպցիան:
1924 թ. Ռանկը Նյու-Յորքի հոգեվերլուծական միության նախագահի հրավերով ուղևորություն կատարեց ԱՄՆ, որտեղ ամերիկյան հոգեվերլուծաբաններին պատմում էր իր մեթոդների և աշխատանքների մասին: Վիեննա վերադառնալով՝ նա հեռացավ հոգեվերլուծական ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնից, իսկ 1929 թ. պաշտոնաթողություն խնդրեց: Հետագա տարիներին Ռանկը հոգեվերլուծական պրակտիկայով զբաղվեց Փարիզում:
Հենց այդ շրջանում նա աշխատում էր իր «Հոգեվերլուծության տեխնիկա» (1926-1931) եռահատոր աշխատանքի վրա, որը նվիրվել է սեփական հոգեթերապևտիկ մեթոդի շարադրմանը: Այդժամ լույս ընծայվեցին ևս մի քանի գիրք՝ «Գենետիկական հոգեբանության հիմքեր» (1928), «ոգու գոյության հոգեբանություն և հավատ» (1930) և այլն:
1935 թ. Օտտոն տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ զբաղվում էր մանկավարժական և թերապևտիկ գործունեությամբ, որն ուղեկցվում էր նոր հոգեվերլուծական գաղափարների ծննդով:
Օտտո Ռանկը մահացել է 1939 թ. հոկտեմբերի 31-ին Նյու-Յորքում դեղերի հանդեպ ալերգիկ ռեակցիայի արդյունքում, որոնք նա օգտագործում էր վերին շնչական ուղիների ինֆեկցիայի բուժման համար:
Կարդացեք նաև
Գեյլ Բորդենը ծնվել է 1801 թ. նոյեմբերի 9-ին Նյու-Յորք նահանգում (ԱՄՆ): Իր աշխատանքային ուղին սկսել է Տեխաս նահանգում հողաչափ աշխատելով՝ ստեղծելով Գալվեստոն քաղաքի քաղաքաշինական պլանը, այնուհետև...
118 տարի առաջ գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը՝ Վյուրցբուրգյան համալսարանի (Բավարիա) պրոֆեսորը և ռեկտորը, համալսարանական լաբորատորիայում միայնակ փորձարկումներ իրականացնելիս...
Ալբրեխտ Հալլերը ծնվել է 1708 թ. հոկտեմբերի16-ին Բերնում: Սկզբում սովորել է Տյուբինգենյան, այնուհետև Լոնդոնյան համալսարաններում: 1727 թ.ն Հալլերը դարձավ բժշկական գիտությունների թեկնածու: Բժշկության բնագավառում մեկ տարի...
Իվան Միխայիլի Սեչենովը ծնվել է 1829թ. օգոստոսի 13-ին այժմյան Նիժնի Նովգորոդ շրջանի Սեչենովո գյուղում: 1848 թ. ավարտել է Պետերբուրգի Գլխավոր ճարտարագիտական դպրոցը և 1856 թ. Մոսկովյան համալսարանի...
Ջոզեֆ Դոլթոն Հուկերը ծնվել է 1817 թ. հունիսի 30-ին՝ Հեյլսուորտում: Նրա առաջին ուսուցիչը հենց իր հայրը՝ Վիլյամ Հուկերը դարձավ: Ջոզեֆը՝ 7 տարեկանից սկսած, Գլազգոյի համալսարանում նրա դասախոսություններն էր լսում...
Տեղային արհեստանոցում աշխատելով՝ Կրիստոֆեր Շոուլզը և նրա գործընկեր Կարլոս Գիդդենը գրքի էջերի հաջորդաբար համարակալման համար սարքավորում հնարեցին: Այս հասարակ հարմարանքից էլ սկիզբ է առել...
«20-րդ դարի ժանտախտ» համարվող հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է 1981 թ. ԱՄՆ-ում: Բժիշկներին շատ անհանգստացրեց թոքաբորբով հիվանդացող երիտասարդների թվի խիստ աճը, ինչը...
Գերման Հագենը ծնվել է 1817 թ. մայիսի 30-ին Կենիգսբերգում (այժմյան Կալինինգրադ): Նա իր կարիերան սկսել է 1836 թ. Կենիգսբերգի համալսարանի բժշկական ֆակուլտետ ընդունվելուց հետո...
Մայիսի 29-ը առողջ մարսողության համաշխարհային օրն է (World Digestive Health Day), որը սահմանվել է համաշխարհային աղեստամոքսային կազմակերպության նախաձեռնությամբ (World Gastroenterology Organisation, WGO)...
Յուրաքանչյուր տարի, մայիս ամսվա երրորդ կիրակի օրն ընդունված է հիշել այն մարդկանց, որոնք մահացել են ՁԻԱՀ-ից: Սա արվում է ՁԻԱՀ-ով հիվանդ և ՄԻԱՎ վարակակիր մարդկանց խնդիրների վրա միջազգային հանրության ուշադրությունը գրավելու և այս հիվանդության հետագա...
Թոմաս Ջոնստոն Լիփթոնը ծնվել է 1850թ. մայիսի 10-ին Գլազգոյում (Շոտլանդիա): Արդեն հինգ տարեկան հասակում նա օգնում էր իր հորը նպարեղենի խանութում, իսկ երբ նրա եղբայրը և քույրը մահացան, նա ստիպված...
Անդրե Միշել Լվովը ծնվել է 1902թ. մայիսի 8-ին ֆրանսիական Էլե-լյո-Շատո գյուղում, ռուսական ծագում ունեցող մտավորական հրեայական ընտանիքում: 1922թ. նա ընդունվել է Պաստերյան ինստիտուտ, սովորել է աշխարհահռչակ ֆրանսիացի...
Ռուսաստանի ամենահին և ամենահայտնի համալսարանը Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան ռուսական համալսարանն է: Այն հիմնադրվել է 1755թ., նշանավոր գիտնական-հանրագիտարանագետ, առաջին ռուս ակադեմիկոս...
Զիգմունդ Ֆրեյդը ծնվել է 1856թ. մայիսի 6-ին Ֆրեյբուրգ մորավյան քաղաքում, բուրդ վաճառողի ընտանիքում: 1860թ. նրա ընտանիքը տեղափոխվել է Վիեննա, որտեղ Զիգմունդը գերազանց ավարտել է ավագ դպրոցը և դարձել...
Ջեյկոբ Լևին Մորենոն ծնվել է 1889թ. մայիսի 6-ին Բուխարեստում (Ռումինիա), իսպանացի հրեաների ընտանիքում, նա վեց` ավելի ուշ ծնված եղբայրներց և քույրերից ավագն էր...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն